?

Log in

Գանձասարի Մայր տաճարը, ԺԳ դար

Հունիսի 7-ին Ադրբեջանում անցկացվեցին նախագահական ընտրություններ, և իր ծննդյան 54-րդ տարեդարձին լավ նվեր ստացավ ծայրահեղ ազգայնական թեկնածու Աբուլֆազ Էլչիբեյն` ընտրվելով Ադրբեջանի նախագահ: Ադրբեջանի բնակչությունը դժգոհ էր երկրում առկա ծանր տնտեսական իրավիճակից, որին գումարվում էին անհաջողությունները ճակատում: Նպատակ ունենալով ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու` Ադրբեջանի  ղեկավարությունը հունիսի 12-ին սկսեց աննախադեպ լայնածավալ հարձակում ամբողջ ճակատով: Հարվածի հիմնական ծանրությունն ընկավ Շահումյանի և Մարդակերտի շրջանների վրա: Ռուսական տեխնիկական աջակցությամբ ադրբեջանցիներին հաջողվեց հայերին ծանր դրության մեջ դնել Շահումյանի հյուսիսից: Դրանից հետո հայկական ինքնապաշտպանական ուժերը լքեցին Մարդակերտը : Դա Արցախյան պատերազմի ամենաամոթալի էջերից է: Դրա հիմնական պատճառն այն է, որ Շահումյանը դիտարկվում էր որպես պաշտպանական ամենաամուր դիրքը, և դրա կորուստը Մարդակերտի պաշտպաններն ընկալեցին որպես անխուսափելի վախճան:  Մարտունու շրջանում իր ռազմավարական տաղանդն ու քաջությունը ցույց տվեց սփյուռքից ժամանած Մոնթե Մելքոնյանը: Հուլիսին ադրբեջանցիները հասան աննախադեպ առաջխաղացման, նույնիսկ վտանգ առաջացավ կորցնելու Գանձասարը, որը երբևէ օտարի իշխանության տակ չէր եղել: Հայկական ուժերը, տեղի քահանայի հորդորով մնացին և իրենց գերազանցող թշնամու ուժերի դեմ տվեցին հաղթական մարտ: Միաժամանակ ռմբակոծվում էին Բերձորի մարդասիրական միջանցքը և Արցախի քաղաքներն ու գյուղերը: Հրետանակոծության էին ենթարկվում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը` Նոյեմբերյանից Կապան: Օգոստոսի 8-ին ադրբեջանական հատուկջոկատայինները գրավեցին ՀՀ Արծվաշեն անկլավը: Արդեն օգոստոսի 6-ից սկսվել էր  գյուղի 4500 բնակիչների էվակուցումը: Գյուղում գտնվում էին միայն Վանաձորի ջոկատի մարտիկները, որոնք ապահովում էին բնակչության նահանջը: Ջոկատն ակտիվ ռազմական գործողություններ վարելու հնարավորություն չուներ և գյուղի օկուպացիան որևէ արդարացում չի կարող ունենալ: Այդպիսով իրագործվեց ագրեսիա ՀՀ դեմ և խախտվեց դրա տարածքային ամբողջականությունը: Նույնիսկ իր անտարբերությամբ աչքի ընկնող Լևոն Տեր-Պետրոսյանը դիմեց ՀԱՊ անդամ երկրներին, նշելով, որ խախտվել է պայմանագրի անդամ պետության տարածքային ամբողջականությունը և պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, պայմանագրի անդամ մյուս պետությունները պարտավոր են իրենց աջակցությունը ցուցաբերել, այդ թվում և` ռազմական: Սակայն այդ ժամանակ Ռուսաստանում ծանր ներքաղաքական իրավիճակ էր, և ԱՊՀ ուժերի հրամանատարությունը չէր կարող ոչինչ անել: Բացի այդ` պայմանագիրը դեռ չէր վավերացվել, այնպես որ մասնակից պետությունները խուսանավելու հնարավորություն ունեին: ՀՀ Նախագահը չօգտագործեց այդ փայլուն հնարավորությունն` Ադրբեջանին հարվածել ՀՀ տարածքից և ի չիք դարձնել դրա գործողությունները: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Քարվաճառի, Քաշունիքի և Կովսակականի շրջանում հարվածելով, հայկական ուժերը փաստորեն աքցանի մեջ կառնեին հակառակորդի ուժերը և մաքրելով այդ տարածքը` կխուսափեին շատ զոհերից: ՀՀ Նախագահը նույնիսկ մի առիթով հայտարարեց, թե Արծվաշենի փոխարեն Հայաստանին են անցել “ադրբեջանական” անկլավները : Եթե չհաշվենք, որ այդ բնակավայրերի ռազմավարական նշանակություններն ուղղակի անհամեմատելի են, այդպիսի վերաբերմունքը սեփական երկրի տարածքի նկատմամբ, մեղմ ասած, տարօրինակ է: Հաշվի առնելով այն փաստը, որ Արծվաշենից մարդկանց դուրսբերումը սկսվել էր դեռ օգոստոսի      6-ին, կարելի է համոզված ասել, որ գյուղի գրավվման մասին Հայաստանի ղեկավարությունը նախօրոք իրազեկված էր: Հարկ է նշել, որ ՀՀ Նախագահի չափից դուրս զիջողական և անվճռական գործելաոճը հանգեցրել էր այն բանին, որ հայկական շատ զորամասեր չէին ենթարկվում նրան: Այդ պայմաններում ծանրաբեռնվածության մեծ մասն ընկնում էր ՀՀ Վարչապետի վրա:
Ամռան ընթացքում ԵԱՀԽ ՄԽ-ը երկու կողմերին մի քանի անգամ առաջարկեց հաստատել հրադադար. առաջարկը չընդունվեց ադրբեջանցիների կողմից: Այդուամենայնիվ աշնանը հայկական ուժերը կարողացան բեկում մտցնել ռազմական գործողությունների ընթացքի մեջ, և սկսվեց հայկական բնակավայրերի աստիճանական հետբերումը:

Հրադադար եւ զինադադար

11021249_1006240419404537_4538648001370554505_n.jpg

Զինադադարը եւ հրադադարը պատերազմների կարեւոր մաս են կազմում: Այդ երկու հասկացությունները երբեմն շփոթում են: Այս գրառումը նպատակ ունի համառոտ ցույց տալու դրանց տարբերությունները:
Եվ այսպես...Collapse )

Ձեզ եմ ներկայացնում Թոմաս Վիգոլդի հոդվածը թարգմանաբար.


Վերջին տասնամյակներում ֆլեքթառնը գերմանական բանակի քողարկանախշերի մեջ գերակշռողն էր: Արդ դրան լրացնելու է գալիս  նոր դիզայն. Բունդեսվերի սարքավորումների և ծախսանյութերի հետազոտությունների ինստիտուտը (ԲՍԾՀԻ/WIWeB) երկարամյա աշխատանքներից հետո ստեղծել է սեփական Մուլտիթառն քողարկանախշը Գերմանիայի Զինված ուժերի համար, որը կարելի է կրել տարբեր նպատակներով: Սկզբնական շրջանում դրանով կհանդերձավորվեն հատուկ ջոկատների մարտիկները: Երկարատև ժամանակահատվածում նախատեսվում է դրանով հանդերձավորել նաև մյուս զինվորներին: Մարտական պայմաններում գտնվող բոլոր զինվորներին միանման հանդերձավորելը հակառակորդի համար ավելի դժվար է դարձնում հատուկ ջոկատայիններին հեշտ ճանաչելը: Միաժամանակ, լեռնային զորքերի համար ինստիտուտը ստեղծել է ձմեռային քողարկանախշ:

ԲՍԾՀԻ-ի հետազոտող Ալեքսանդր Դիթելը նշել է, որ այս քողարկանախշը ստեղծվել է բոլոր աշախարհագրական տեղանքների համար: Դեռ վերջնականապես պարզ չէ՝ արդյոք այն լիովին կփոխարինի հնգագույն կամ եռագույն անապատային ֆլեքթառներին: Քողարկանախշը միջին խամրածություն ունի, ինչը թույլ կտա այն կիրառել Եվրոպայի նման անտառաշատ վայրերում:

Մուլտիթառնի կարևոր նորամուծություններից է քողարկումը մարդու աչքին անտեսանելի՝ «մերձ-ինֆրակարմիր» տիրույթում (700-1200 նանոմետր), որը տեսանելի է գիշերային դիտման սարքերին և էլեկտրա-օպտիկական կերպափոխիչներին: Սրանով Մուլտիթառնը տարբերվում է ներկայում գերմանական հատուկ ջոկատայինների օգտագործած ՄուլտիՔամ քողարկանախշից, որն իրեն այդքան լավ չի դրսևորում նշված պայմաններում:

Ինֆրակարմիր լուսանկարում երևում է Հնգագույն ֆլեքթառնի (ձախից) և նոր Մուլտիթառնի համեմատությունը.


Նոր քողարկանախշը կենտրոնեվրոպական տեղանքում (Շթորքով, Բրանդենբուրգ).


... և քննություն Աֆղանստանում. աջ ծայրի նկարը նոր համազգեստն է, ձախ ծայրի նկարը՝ ներկայում Աֆղանստանում հանդերձավորման գտնվողը (ձախից երկրորդը՝ ՄուլտիՔամը)


Նոր հանդերձավորման տեխնիկական բնութագրերը վավերացված են, այնպես որ արտադրողները կարող են ընդունել պատվերներ: Ի տարբերություն նախկին քողարկանախշերի Բունդեսվերը գրանցել է այս դիզայնը՝ դրա արտադրությունը և մատակարարումը վերահսկելու նպատակով: Դա կկանխարգելի կամ կդժվարացնի դիզայնը կեղծորների կողմից իրերի պատրաստումը, ինչը կարող է վտանգել զինվորների կյանքը:

Հետազոտողները շարունակում են աշխատանքը՝ ստեղծելու համար այս քողարկանախշով զրահաբաճկոններ և պայուսակներ, որպեսզի զինվորները ստիպված չլինեն իրար խառնել մի քանի քողարկանախշեր:

Քանաքեռի համայնապատկերը
Քանաքեռի խոսվածքը հարուստ է առածներով և ասացվածքներով։ Դրանցից շատերը վկայված են Խաչատուր Աբովյանի և Գեղամ Դ․ Ասատրյանի աշխատանքներում։ Այստեղ կներկայացնեմ դրանք։
Իմանալ ավելին․․․Collapse )

We don't need no education

Pawel Kuczynski - Public Education
Վերնագրում հատված է Փինք Ֆլոյդի հայտնի երգից, որը յուրօրինակ բողոք էր «չկրթության» (no education)` քարացած և անդեմ կրթական համակարգի դեմ։ Ցավոք, այդ եզրույթը միանգամայն կիրառելի է ժամանակակից հայկական հանրակրթական համակարգի համար։

Աշխատելով համակարգի ներսում և ․․․Collapse )

1920 թ. Աղեքսանդրիա (Եգիպտոս) այցելության ժամանակ տեղի հայ համայնքն Անդրանիկ Օզանյանին է նվիրում ավանդական ոճով պատրաստված թանկարժեք մի սուր: Դրա կոթը փղոսկրից էր՝ ադամանդյա զարդարմամբ: Այդ ժամանակների համար այն բավականին բարձր արժեք ուներ՝ 20-30 հազար դոլար:

1926 թ. զորավար Անդրանիկ Օզանյանն իր սուրը, Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) պատասխանատու քարտուղար Գրիգոր Վարդանյանի միջոցով փոխանցում է Հայաստանի պատմության պետական թանգարանին (ՀՊՊԹ), որտեղ էլ այն պահվում է առ այսօր:

Զորավար Անդրանիկ Օզանյանն իր թուրը հանձնում է ՀՊՊԹ֊ին

Դայլ ափշլյուս

Arnulf Kossak - Snail PC
Այս տարվա օգոստոսի վերջին Ղարաբաղ Տելեկոմը սկսեց տեխնիկական աշխատանքներ իրականացնել Քարվաճառում։ Քաղաքը 5 օրով զրկվեց ինտերնետ կապից, բայց բնակչությունն ըմբռնումով էր մոտենում իրավիճակին։ KT-ից հայտնեցին, որ աշխատանքներից հետո կապի որակը պետք է բարելավվի։ Սակայն, այն, ինչ եղավ հետո շատ հուզիչ էր։
Աշխատանքների ավարտից հետո․․․Collapse )

after_dinner_613075.jpg
Երբ ես երեք տարի առաջ տեղափոխվեցի Քարվաճառ, ես գիտակցում էի, որ իմ գալով ես պարտավոր եմ ինչ-որ բան փոխել պատերազմից խիստ ավերված այս քաղաքում։ Ես գիտեի, որ դա հեշտ չի լինելու, առավել ևս, որ շատ երկար ժամանակ ես չէի կարողանում գտնել այն, ինչը կօգնի Քարվաճառին նոր շունչ տալ, դրա բնակիչների (հատկապես՝ պատանիների) կապն իրենց քաղաքի հետ ավելի խորացնել և ուղղակի անել այնպես, որ նրանք ավելի շատ սիրեն Քարվաճառը, և Քարվաճառն էլ ուղղակի ավելի լավ տեղ դառնա ապրելու համար։

Վերջերս իմ գլխում մի միտք ծագեց՝ Քարվաճառում ստեղծել գրախանութ֊սրճարան։ Դա կլինի մի տեղ, ուր մարդիկ կգան գիրք կարդալու, շփվելու, թեյ/սուրճ ըմպելու, քննարկելու նոր գաղափարներ, կիսվելու իրենց մտքերով։ Այդտեղ կլինի գրքի բանկ՝ նրանց համար, ովքեր ուզում են գիրք կարդալ, բայց չեն կարող իրենց թույլ տալ գնել այն։ Այդտեղ կկազմակերպվեն գրքերի և ֆիլմերի քննարկումներ, հանդիպումներ արվեստագետների և մտավորականների հետ։ Այդտեղ կգործեն բոնուսներ շատ ընթերցողների համար, նվերներ պատանի գրքասերների համար, իսկ ժամանակի ընթացքում, ավելի հիմնավորվելուց հետո, այդ գեղեցիկ նախաձեռնությունը կարող է դառնալ Քարվաճառում գիտությունը հովանավորող մի փոքրիկ օջախ։

Նախաձեռնությանն աջակցելու համար ես դրամահավաք եմ սկսել Indiegogo-յում և լիահույս եմ, որ ձեր բոլորի աջակցությամբ կկարողանամ այս խենթ, բայց կարևոր գաղափարն իրական դարձնել։

Նախաձեռնության էջը՝ http://igg.me/at/karvacharbookafe



2014 թ. «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքի արդյունքները ռեկորդային վատ ցուցանիշ ունեցան (համեմատած պահանջվող գումարի չափին): Դա շատ պարզ ցուցադրում է, թե ինչքան է փոխվել սփյուռքի վերաբերմունքը և վստահությունը ՀՀ իշխանությունների և խամաճիկային Ստեփանակերտի նկատմամբ: Սակայն երաշտային դրամահավաքի հետևանքները միանգամից չէ, որ զգացվեցին:

2015 թ. մայիսն Արցախում ընտրական էր: Վարչապետն իր վարչական ողջ ռեսուրսն օգտագործեց նախընտրական շրջանում, սակայն, վստահության ընդհանուր կորուստը և աշխատավարձերի շարունակական ուշացումներն արեցին իրենց գործը:

Ձախողված դրամահավաքից և ընտրություններից արցախյան բյուջեն այնքան լուրջ էր ճեղքվել, որ արցախյան իշխանությունները ստիպված էին տոկոսով վարկ խնդրել ՀՀ-ից: Սակայն աշխատավարձերի ուշացումը չվերացավ, իսկ արձակուրդային վճարներն արդեն «գրվել են սառույցին»: Պետք է նշել, որ Արցախում մասնավոր ոլորտը և ֆրիլանսը զարգացած չեն և արցախցի աշխատողների մեծամասնությունը կախված են պետական աշխատավարձից:

Կասկածից վեր է, որ ընդհանուր անվստահությանը կգումարվեն նաև հունվարյան դեպքերը, իսկ դա նշանակում է ավելի անհույս դրամահավաք: Նման պայմաններում արցախյան իշխանություններն ունեն երկու ելք` լիակատար դեֆոլթից խուսափելու համար:

Առաջին` փոխել ողջ արցախյան վարչական կառուցվածքը, խստորեն պայքարեն կոռուպցիայի դեմ և թույլ չտան կոռուպցիային վերարտադրվել: Դա շատ բարդ է, որովհետև արցախյան մեխանիզմի բոլոր շարժունակները ժանգոտած են, իսկ առողջներն էլ` կա´մ ժանգոտում են կամ` կանգնում:

Երկրորդ (և, ցավոք, ավելի իրատեսական)` թողնել ամեն ինչ եղածի պես: Այս դեպքում կառավարության հիմնական խաղադրույքը կլինի առ այն, որ Արցախում քաղաքացիական հասարակությունը ձևավորված չէ և նույնիսկ սոցիալական պայմանների ծանրացման դեպքում հասարակական հակազդեցություն չի լինելու:

Այդուամենայնիվ` կա երկու շատ կարևոր գործոն, որը կարող է հակազդող դեր խաղալ երկրորդ տարբերակի դեպքում և` առաջինի ձևավորման համար: Առաջինը` Արցախից դուրս կրթություն ստացած երիտասարդությունն է: Նրանք բաց են թողել կոմսոմոլյան բուհերի կրթությունը և նաև անձնական շփումների հաշվին ավելի հասարակայնորեն ակտիվ և քաղաքականապես գրագետ են դարձել: Եվ երկրորդ` Արցախում սկսում է սաղմնավորել ակտիվ քաղաքական ընդդիմությունը, ինչն էլ իր հերթին, ճիշտ կազմակերպելու դեպքում, կարող է առողջացնող դեր խաղալ նաև հասարակության լայն շերտերի համար:

Քայլարշավ դեպի Եղցի

Մայիսի 1-ին Թամարի ու մի քանի երեխաների հետ քայլարշավի գնացինք Քարվաճառի շրջանի Եղցաշեն/Եղցի (նախկ․ Քիլիսաքենդ) լքված գյուղ։ Գյուղի պատմական անվանումը հայտնի չէ, նոր անվանումը թուրքերենից ուղղակի թարգմանություն է («եղցի» բառը «եկեղեցի» բառի աղավաղված տարբերակն է, որ օգտագործվում է արցախյան և մի քանի այլ բարբառներում): Այդտեղ պահպանվում է հայկական կիսավեր մի եկեղեցի։ Դրա վրայի արձանագրությունը մեզ հուշում է, որ այն (կամ՝ միայն դրա պատի մեջ զետեղված խաչքարը) կառուցված է 1095 թ․։ Ընդհանրապես եկեղեցիների հիմնադրման թվականն ընդունված է նշել «հայոց մեծ թվական»-ից (552-ից), սակայն, որոշ հավելյալ հանգամանքներ հուշում են, որ եկեղեցին ավելի հավանական է, որ 11-րդ, և ոչ՝ 17-րդ դարի կառույց է։ Եկեղեցին միանավ է, հենված է 6 կամարների վրա, զանգակատունն ավերված է։ Խորհրդային տարիներին (կամ՝ ավելի վաղ) վերածված է եղել տնամերձ կառույցի, դատելով ներքին վիճակից՝ հավանաբար գոմի։ Ներկայում եկեղեցում դրված են տարբեր «սրբապատկերներ», ինքնաշեն խաչեր։ Ավանդատներում մեծ քանակությամբ աղբ է կուտակված։
Եղցին ընկած է Ծարի իշխանության Գետաշեն (ներկ․ Նոր Վերիշեն) գյուղից 4-5 կմ դեպի հյուսիս-հյուսիս-արևմուտք, շրջկենտրոն Քարվաճառից՝ 11-12 կմ դեպի հյուսիս-արևելք։ Դիրքը շատ հարմար է այգեգործությամբ և անասնապահությամբ զբաղվելու համար։ Գյուղից մի քանի հարյուր մետր հյուսիս-արևմուտք գտնվում է լքված Ջերմաղբյուր (նախկ․ Իսթիբուլաղ) գյուղը, որի մոտ սկիզբ առնող համանուն գետի ափով է անցնում դեպի Եղցի տանող ճանապարհը։ Ճանապարհը սահուն բարձրացող է, ընկած անտառապատ լանջի ու գետահովտի միջև։ Ճանապարհի ամբողջ երկայնքով, իրարից ոչ շատ հեռու հոսում են լեռնային վճիտ առվակներ։ Նոր Վերիշենից դուրս գալու հատվածում կամուրջը փլուզված է և ճանապարհն անցնում է գետի միջով։
Տեսնել նկարները․․․Collapse )

Latest Month

August 2016
S M T W T F S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   

Tags

Syndicate

RSS Atom










free counters



Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner