?

Log in

No account? Create an account

Սուրբ Աստվածածին վանք

Արցախի Քարվաճառի շրջանում, շրջկենտրոն Քարվաճառից 26 կմ հյուսիս-արևելք, Տրտու (Թարթառ) և Իրիցաջուր գետերի միախառնման վայրի մոտ գտնվում է Սուրբ Աստվածածին վանքը (նաև` Կուսանաց, Կուսանոց): Եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում, սակայն մինչև 17-րդ դարը վանական համալիրում կատարվել են կառուցապատման աշխատանքներ: Խորհրդային տարիներին վանական համալիրը ներկայացվել է որպես աղվանական: Ուշ 1980-ականներին կամ վաղ 1990-ականներին վանական համալիրն ավերվել է:












Նայեցի (ու վերանայեցի) «Օտար»-ի բոլոր մասերը` ժամանակագրական հաջորդականությամբ («Պրոմեթեւս» (2012), [երկու նախաբան-թրեյլերներ], «Օտար. Ուխտ» (2017), «Օտար» (1979), «Օտարներ» (1986), «Օտար 3» (1992) և «Օտար. Հարություն» (1997)): Նախօրոք ասեմ` պրիքվելները, իմ կարծիքով, շատ թույլ են ստացվել:

Ինչն ա շատ` սփոյլերըCollapse )


#ԲՈԼԱ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նախաձեռնել է սահմանադրության փոփոխություն, ինչը, ըստ էության, նրան թույլ կտա Արցախում անընդմեջ նախագահ մնալ մինչև 70 տարեկանը: Բացի այդ` նոր սամանադրությամբ նախագահի լիազորությունները չափազանց ընդարձակվում են:
Արցախում սկսվել է հասարակական շարժում, որը դեմ է սահմանադրության փոփոխություններին: Շարժման գլխավոր կարգախոսն է` «ԲՈ՛Լ Ա»: Շարժման խորհրդանիշն է հետադարձն արգելող նշանը, որը խորհրդանշում է դժգոհությունը Բակո Սահակյանի` նախագահի պաշտոնում ևս 13 տարի մնալու ցանկությամբ:



Եեչիզմի պաթոլոգիա

Մարիան Կամենսկի - Դեկադենտություն

Այս Ամանորը ֆեյսբուքում նշանավորվեց հայուգենի շուրջ կատաղի բ̶ա̶խ̶ո̶ւ̶մ̶ն̶ե̶ր̶ո̶վ̶ քննարկումներով: Հետաքրքիր է, որ հայի գենի (էդ ո՞րն ա) ամենամոլի պաշտպանները սփյուռքի հայերն էին և նրանք, ովքեր հայերի ծագումնաբանությունն աներկբայորեն կապում են անստույգ ծագում ունեցող շումերների և/կամ ինչ-որ առասպելական խտոնիկ արարածների հետ: Իհարկե` ֆբ-ն հասարակության հայելին չէ, բայց և հարմար է հասարակական տրամադրություններն ինչ-որ չափով հասկանալու համար:

Այժմ, երբ ֆեյսբուքյան թնդանոթները լռել են, փորձենք հետհայացք ուղղել այս ամենին և փորձենք հասկանալ, թե որտեղ են թաղված այդ ամենի արմատները:

Շիլաշփոթի գլխավոր պատճառներից մեկը «մեր փեսա»-յի թուխ մաշկն էր: Օրինակ` որոշ «բազմաֆոլոուեր» օգտատերեր որպես հայուգենի որակական հատկանիշ ներկայացնում էին խարտյաշ և շեկ երեխաների պատկերներ, որոշները հասան նույնիսկ կենդանիների հետ համեմատության: Այսինքն` խնդիրը ոչ թե խառնամուսնությունն է որպես այդպիսին, այլ` խառնամուսնությունը «ցածրագույն» ռասայի ներկայացուցչի հետ: Այ, օրինակ` «եվրոպացի» կամ «պարթև» (այս անվանումները հայերենում որոշակի երանգ են ստացել) գեները մեզ հեչ չեն խանգարում, Տրդատը վկա: Փոխարենը, երբ խառնազգի [ծագումով] հայն ինչ-որ երկրում հաջողության է հասնում, բոլորը հիշում են, որ նրա տատի պապը հայ է եղել (Դավիթ Յանը, Հյուզ եղբայրները, Դավիդ Նալբանդյանը ևն ևն): Մյուս կողմից` մենք հպարտանում ենք Սերգեյ Բոնդարենկոյով, Ֆաինա Մելնիկով, Սերգեյ Մերկուրովով, ինչու ոչ` Dead Հասանով:

Սակայն, այդ խնդիրն ավելի խորքային է, քան ուղղակի հայ-չհայը:

Կարել Չապեկն ասում էր`Collapse )

Նվերը


Եկել է տարին ամփոփելու ժամանակը: 2016-ը ծանր տարի էր բոլորի համար, կորուստներով լի: Կորուստներից բացի եղան նաեւ ձեռքբերումներ: Անցած տարվա իմ ամենամեծ նվերներից մեկն ինձ արեց իմ աշակերտ Նվերը (կյանքի հումորի զգացումը լավն է, չէ՞):

Նվերն այն աշակերտներից էր, ով լավ վարքով չէր փայլում, սովորելու հետ էլ առանձնապես սեր չուներ: Նրանց դասարանն ինձ անցավ 2 տարի առաջ: Այդ ընթացքում ես կարողացա նրա մեջ ինչ-որ կայծ վառել եւ 2 տարի անընդմեջ նա դարձավ իրենց դասարանի լավագույն աշակերտը: Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն ես իմ դասավանդած դասարանների ամենալավ աշակերտներին ամեն ուս.տարվա վերջում գիրք եմ նվիրում: Նախանցած տարի նա ստացավ Ջեյմս Ֆենիմոր Կուպերի «Լրտեսը» գիրքը, իսկ անցած տարի` Ջեք Լինդսեյի «Հաննիբալ»-ը: Եվ ահա` սեպտեմբերին նա ինձ ասաց, որ «Լրտեսը» իրեն շատ ավելի դուր է եկել որպես գեղարվեստական եւ պատմական վեպ քան «Հաննիբալ»-ը եւ վերլուծելով ներկայացրեց երկուսն էլ: Մի բան, որ ցավոք իմ շրջապատի շատ դիպլոմավորներ չեն կարող անել: Իմ ոգեւորությանն այդ պահին չափ չկար: Եւ հենց նման դեպքերն ու նման երեխաներն են, որ չեն թողնում, որ իմ ավյունը եւ հավատը թողնեն ինձ:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, թող մյուս տարում ձեր բոլոր նպատակներն իրականանան:


18-րդ դարում Ֆրանսիայի մի քանի շրջաններում բռնկվեցին ապստամբություններ, որոնց պատճառն էր ալյուրի սակավությունը շուկայում: Այդ իրադարձությունները միասին հայտնի են «Ալյուրային պատերազմ» անվանմամբ:

Տեսնես արցախյան իշխանությունները գիտե՞ն «Հին վարչակարգ»-ի (Ancien Régime) խարխլման նախերգանքի սկիզբը դրած ամենալուրջ իրադարձություններից մեկի պատճառները: Դժվար թե...

2015 թ. Արցախի հացահատկի ցանքատարածություններից ստացվեց շատ առատ բերք: Որպեսզի գերառաջարկ տված արցախյան ցածրորակ ալյուրը հրամցվի բնակչությանը` հատուկ օրենք ընդունվեց, որով արգելվում է ՀՀ-ից Արցախ ներկրել ալյուր: Օրենքի հետեւում կանգնած է այդ ցանքատարածությունների անուղղակի տերը` ԼՂՍՍՌ Արցախի վարչապետը: Արդեն 2015-ի ամառվանից սկսած «Հայաստանա-արցախյան սահման»-ի մաքսատան մաքսավորները զգուշացնում էին, թե չի կարելի ՀՀ տարածքից ալյուր ներկրել Արցախ: Սակայն, մարդիկ շարունակում էին սեփական օգտագործման համար ներկրել որակյալ ալյուր ՀՀ տարածքից: Զգալով որ «փափուկ ուժ»-ով անհնար է մարդկանց հրամցնել արցախյան անորակ ալյուրը, արցախյան իշխանությունները գնացին վճռական քայլերի` առգրավվման: Արդ, եթե դուք փորձեք ալյուրը «սահման»-ն անցկացնել, ձեզնից այն կառգրավեն հենց «սահման»-ում (եթե, իհարկե, դուք այնքան ազդեցիկ մարդ չեք, որ վախենան ձեր մեքենան կանգնեցնել): Ի միջի այլոց` այժմ արգելված է նաեւ արեւածաղկի ձեթի ներկրումը (գուշակեք` ինչու):

Արցախի իշխանությունների նման անհեռատես եւ «կացնային» քաղաքականությունն առաջացրել է արցախցիների խորը վրդովմունքը եւ շուտով կարող է անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել:

Իսկ Արցախի իշխանություններին առաջարկում եմ բացի ալյուրի ու մերժված ընդդիմադիրների մուտքն, արգելել նաեւ զորակոչիկների մուտքը ՀՀ-ից: Այ, դա շատ դիտարժան ներկայացում կլինի:

Գանձասարի Մայր տաճարը, ԺԳ դար

Հունիսի 7-ին Ադրբեջանում անցկացվեցին նախագահական ընտրություններ, և իր ծննդյան 54-րդ տարեդարձին լավ նվեր ստացավ ծայրահեղ ազգայնական թեկնածու Աբուլֆազ Էլչիբեյն` ընտրվելով Ադրբեջանի նախագահ: Ադրբեջանի բնակչությունը դժգոհ էր երկրում առկա ծանր տնտեսական իրավիճակից, որին գումարվում էին անհաջողությունները ճակատում: Նպատակ ունենալով ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու` Ադրբեջանի  ղեկավարությունը հունիսի 12-ին սկսեց աննախադեպ լայնածավալ հարձակում ամբողջ ճակատով: Հարվածի հիմնական ծանրությունն ընկավ Շահումյանի և Մարդակերտի շրջանների վրա: Ռուսական տեխնիկական աջակցությամբ ադրբեջանցիներին հաջողվեց հայերին ծանր դրության մեջ դնել Շահումյանի հյուսիսից: Դրանից հետո հայկական ինքնապաշտպանական ուժերը լքեցին Մարդակերտը : Դա Արցախյան պատերազմի ամենաամոթալի էջերից է: Դրա հիմնական պատճառն այն է, որ Շահումյանը դիտարկվում էր որպես պաշտպանական ամենաամուր դիրքը, և դրա կորուստը Մարդակերտի պաշտպաններն ընկալեցին որպես անխուսափելի վախճան:  Մարտունու շրջանում իր ռազմավարական տաղանդն ու քաջությունը ցույց տվեց սփյուռքից ժամանած Մոնթե Մելքոնյանը: Հուլիսին ադրբեջանցիները հասան աննախադեպ առաջխաղացման, նույնիսկ վտանգ առաջացավ կորցնելու Գանձասարը, որը երբևէ օտարի իշխանության տակ չէր եղել: Հայկական ուժերը, տեղի քահանայի հորդորով մնացին և իրենց գերազանցող թշնամու ուժերի դեմ տվեցին հաղթական մարտ: Միաժամանակ ռմբակոծվում էին Բերձորի մարդասիրական միջանցքը և Արցախի քաղաքներն ու գյուղերը: Հրետանակոծության էին ենթարկվում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը` Նոյեմբերյանից Կապան: Օգոստոսի 8-ին ադրբեջանական հատուկջոկատայինները գրավեցին ՀՀ Արծվաշեն անկլավը: Արդեն օգոստոսի 6-ից սկսվել էր  գյուղի 4500 բնակիչների էվակուցումը: Գյուղում գտնվում էին միայն Վանաձորի ջոկատի մարտիկները, որոնք ապահովում էին բնակչության նահանջը: Ջոկատն ակտիվ ռազմական գործողություններ վարելու հնարավորություն չուներ և գյուղի օկուպացիան որևէ արդարացում չի կարող ունենալ: Այդպիսով իրագործվեց ագրեսիա ՀՀ դեմ և խախտվեց դրա տարածքային ամբողջականությունը: Նույնիսկ իր անտարբերությամբ աչքի ընկնող Լևոն Տեր-Պետրոսյանը դիմեց ՀԱՊ անդամ երկրներին, նշելով, որ խախտվել է պայմանագրի անդամ պետության տարածքային ամբողջականությունը և պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, պայմանագրի անդամ մյուս պետությունները պարտավոր են իրենց աջակցությունը ցուցաբերել, այդ թվում և` ռազմական: Սակայն այդ ժամանակ Ռուսաստանում ծանր ներքաղաքական իրավիճակ էր, և ԱՊՀ ուժերի հրամանատարությունը չէր կարող ոչինչ անել: Բացի այդ` պայմանագիրը դեռ չէր վավերացվել, այնպես որ մասնակից պետությունները խուսանավելու հնարավորություն ունեին: ՀՀ Նախագահը չօգտագործեց այդ փայլուն հնարավորությունն` Ադրբեջանին հարվածել ՀՀ տարածքից և ի չիք դարձնել դրա գործողությունները: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Քարվաճառի, Քաշունիքի և Կովսակականի շրջանում հարվածելով, հայկական ուժերը փաստորեն աքցանի մեջ կառնեին հակառակորդի ուժերը և մաքրելով այդ տարածքը` կխուսափեին շատ զոհերից: ՀՀ Նախագահը նույնիսկ մի առիթով հայտարարեց, թե Արծվաշենի փոխարեն Հայաստանին են անցել “ադրբեջանական” անկլավները : Եթե չհաշվենք, որ այդ բնակավայրերի ռազմավարական նշանակություններն ուղղակի անհամեմատելի են, այդպիսի վերաբերմունքը սեփական երկրի տարածքի նկատմամբ, մեղմ ասած, տարօրինակ է: Հաշվի առնելով այն փաստը, որ Արծվաշենից մարդկանց դուրսբերումը սկսվել էր դեռ օգոստոսի      6-ին, կարելի է համոզված ասել, որ գյուղի գրավվման մասին Հայաստանի ղեկավարությունը նախօրոք իրազեկված էր: Հարկ է նշել, որ ՀՀ Նախագահի չափից դուրս զիջողական և անվճռական գործելաոճը հանգեցրել էր այն բանին, որ հայկական շատ զորամասեր չէին ենթարկվում նրան: Այդ պայմաններում ծանրաբեռնվածության մեծ մասն ընկնում էր ՀՀ Վարչապետի վրա:
Ամռան ընթացքում ԵԱՀԽ ՄԽ-ը երկու կողմերին մի քանի անգամ առաջարկեց հաստատել հրադադար. առաջարկը չընդունվեց ադրբեջանցիների կողմից: Այդուամենայնիվ աշնանը հայկական ուժերը կարողացան բեկում մտցնել ռազմական գործողությունների ընթացքի մեջ, և սկսվեց հայկական բնակավայրերի աստիճանական հետբերումը:

Հրադադար եւ զինադադար

11021249_1006240419404537_4538648001370554505_n.jpg

Զինադադարը եւ հրադադարը պատերազմների կարեւոր մաս են կազմում: Այդ երկու հասկացությունները երբեմն շփոթում են: Այս գրառումը նպատակ ունի համառոտ ցույց տալու դրանց տարբերությունները:
Եվ այսպես...Collapse )

Latest Month

June 2018
S M T W T F S
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Tags

Syndicate

RSS Atom










free counters



Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner