?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նվերը


Եկել է տարին ամփոփելու ժամանակը: 2016-ը ծանր տարի էր բոլորի համար, կորուստներով լի: Կորուստներից բացի եղան նաեւ ձեռքբերումներ: Անցած տարվա իմ ամենամեծ նվերներից մեկն ինձ արեց իմ աշակերտ Նվերը (կյանքի հումորի զգացումը լավն է, չէ՞):

Նվերն այն աշակերտներից էր, ով լավ վարքով չէր փայլում, սովորելու հետ էլ առանձնապես սեր չուներ: Նրանց դասարանն ինձ անցավ 2 տարի առաջ: Այդ ընթացքում ես կարողացա նրա մեջ ինչ-որ կայծ վառել եւ 2 տարի անընդմեջ նա դարձավ իրենց դասարանի լավագույն աշակերտը: Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն ես իմ դասավանդած դասարանների ամենալավ աշակերտներին ամեն ուս.տարվա վերջում գիրք եմ նվիրում: Նախանցած տարի նա ստացավ Ջեյմս Ֆենիմոր Կուպերի «Լրտեսը» գիրքը, իսկ անցած տարի` Ջեք Լինդսեյի «Հաննիբալ»-ը: Եվ ահա` սեպտեմբերին նա ինձ ասաց, որ «Լրտեսը» իրեն շատ ավելի դուր է եկել որպես գեղարվեստական եւ պատմական վեպ քան «Հաննիբալ»-ը եւ վերլուծելով ներկայացրեց երկուսն էլ: Մի բան, որ ցավոք իմ շրջապատի շատ դիպլոմավորներ չեն կարող անել: Իմ ոգեւորությանն այդ պահին չափ չկար: Եւ հենց նման դեպքերն ու նման երեխաներն են, որ չեն թողնում, որ իմ ավյունը եւ հավատը թողնեն ինձ:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, թող մյուս տարում ձեր բոլոր նպատակներն իրականանան:

Posts from This Journal by “դպրություն” Tag

  • Մի կիրակի Զուարում

    Զուարը (հին ձևով` Զվար/Զւար) գյուղ է Արցախ նահանգի Վայկունիք գավառում, ժամանակակից Արցախի հյուսիս-արևմուտքում, Զվարաց լեռներից…

  • Քանաքեռյան առածներ և ասացվածքներ

    Քանաքեռի խոսվածքը հարուստ է առածներով և ասացվածքներով։ Դրանցից շատերը վկայված են Խաչատուր Աբովյանի և Գեղամ Դ․ Ասատրյանի աշխատանքներում։ Այստեղ…

  • We don't need no education

    Վերնագրում հատված է Փինք Ֆլոյդի հայտնի երգից, որը յուրօրինակ բողոք էր «չկրթության» (no education)` քարացած և անդեմ կրթական համակարգի…

Latest Month

September 2019
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags











free counters



Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner