makenas (makenas) wrote,
makenas
makenas

Անգույն հեղափոխություն

2018 թ. ապրիլը կարող է շրջադարձային դառնալ ՀՀ քաղաքական համակարգի և դրա պատմության համար: Կարող է...

Անկախությունից ի վեր Հայաստանում մի քանի խոշոր հանրահավաքներ են եղել: Սակայն, եթե ուշադիր ուսումնասիրենք դրանց պատմությունը, կնկատենք, որ դրանք շատ արագ մարել են գրագետ համակարգման բացակայության պատճառով:

Իհարկե, [հոգով] երիտասարդների համար այդ ակցիաները ռոմանտիզմ են` ընկերների հետ բացօթյա հավաքներ, գիշերակաց ասֆալտի վրա, ճայթրուկներ ու երգեր ևն (կարճ ասած` բամբուչա): Ավելի հասուն զանգվածի համար նման միջոցառումները քաղաքական դիվիդենտներ հավաքելու հարմար առիթ են: Գաղափարական հենքը հայկական հանրահավաքների հաջորդ լուրջ խնդիրն է: Հանրահավաքների մասնակիցների շատ քիչ մասը կարող է հստակ բացատրել, օրինակ, ակցիայի հաջողության կամ անհաջողության դեպքում հետագա քայլերը:

Իշխանափոխությանը միտված բոլոր ակցիաները սահմանափակվում են հանրահավաքներով ու լոզունգներով: Դա, վերը նշվածների հետ համագումարում, հիմնական պատճառներից է, որ Հայաստանում քաղաքական ակցիաները շատ արագ մարում են «հարվածային խումբ»-ը ցրելուց կամ կալանավորելուց հետո:

Այնինչ, հանրահավաքներից բացի պետք է իրականացվեն դասադուլներ, գործադուլներ, քաղաքացիական անհնազանդության այլ ակցիաներ: Այդ գործողությունները շուտով կսկսեն սպրդել նաև ուժային կառույցների ծառայողների շարքերը: Շարժումը կդառնա համաժողովրդական:

Ուղղակի, հեղափոխությունը միայն հավես ժամանակ չէ, բացօթյա երգուպարը չէ, քաղաքական ու երգիծական լոզունգները չեն, ներկերն ու ճայթրուկները չեն... Հեղափոխությունը տանկեր են, ասֆալտին լերթացած արյուն է, հեղափոխականների ու զինվորների դիեր են: Ու եթե դուք եկել եք հավես ժամանակի կամ քաղաքական դիվիդենտների համար` գնացեք տներով, հեղափոխությունը ձեր տեղը չէ: Հեղափոխությունը գաղափարի մարտիկների համար է:

Հիմա շատ կարևոր է, որ հանրահավաքներն ունենան գրագետ ղեկավարներ և մասնակիցներ: Երկու ճամբարում էլ քիչ չեն սադրիչներն ու պատեհապաշտները: Հաղթելու համար պետք է կամք, բայց և համբերություն և խոհեմություն: Ցանկացած հապճեպ քայլ կարող է դառնալ անդառնալի: Ցանկացած հապաղում կարող է դառնալ անդառնալի: Ցանկացած անգործություն կարող է դառնալ անդառնալի:

2018 թ. ապրիլը կարող է շրջադարձային դառնալ ՀՀ քաղաքական համակարգի և դրա պատմության համար: Կարող է...

Tags: Ընտրություններ, Հայաստանը դու-ես, Հայոց պատմություն, գունավոր և անգույն հեղափոխություններ, եեչիզմ, հետընտրական, պարանոիդալ փսիխոզ, օրենք
Subscribe

Featured Posts from This Journal

  • f for facebook

    Սոցիալական ցանցերը բավականին մեծ տեղ են գրավում մեր կյանքում ու երևի ճիշտ կլինի ասել` դժվար է առանց դրանց մեր կյանքը պատկերացնել: Մարդիկ…

  • Հետհետընտրական

    Ավարտվեցին հերթական նախագահական ընտրությունները, հետընտրական կրքերը հանդարտվեցին, մարդիկ պատրաստվում են երեւանյան ընտրություններին... Շատերը մեծ…

  • Եթե հեղափոխություն անեմ, share կանե՞ք

    Վերջերս շատ է խոսվում հեղափոխության անհրաժեշտության մասին: Որևէ կերպով չվիճարկելով դրա անհրաժեշտությունը, փորձում եմ հասկանալ՝ ո՞վ է այն…

  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 0 comments